Բարի Գալուստ Գեպո Տանիք

|

Հայերեն Русский English

Ջերմա- և Ձայնամեկուսացում Փքվող Պոլիուրեթանային Փրփուրով

«Գեպո Տանիք» ընկերությունն իրականացնում է ձայնա- և ջերմամեկուսացման աշխատանքներ փքվող պոլիուրեթանային փրփուրով։ Պոլիուրեթանային փրփուրը աշխարհում կիրառվում է ավելի քան 50 տարի, առավելապես լայն կիրառություն ունի ԱՄՆ-ում և Եվրոպայում, այժմ նաև Հայաստանում: Ի շնորհիվ մի շարք անփոխարինելի առանձնահատկությունների այս տեսակի մեկուսիչը հանդիսանում է լավագույն լուծում ձայնա- և ջերմամեկուսացման համար։


  • Ջերմային հաղորդունակության ցածր գործակից (0,019 – 0,029 Վտ/Մ*Կ)
  • Թեթև քաշը 40 – 60 կգ/մ3
  • Բարձր ադգեզիա, կպչողականություն
  • Ամրացնող էլէմենտների կիրառության բացակայություն
  • Բարձր ձայնամեկուսացում
  • Մետաղական կոնստրուկցիաների գերազանց հակակոռուպցիոն պաշտպանություն
  • Ծառայության ժամկետը 25-30 տարի
  • Ամբողջական մեկուսիչ շերտ
  • Ցանկացած ձևի և չափի կառույցների մեկուսացման հնարավորություն
  • Էկոլոգիապես մաքուր նյութ, որի կիրառումը թույլատրելի է սննդի պահպանման և արտադրման ժամանակ

Պոլիուրեթանային փրփուրով ջերմամեկուսացումն իրականացվում է շարժական սարքավորման միջոցով, որում տեղի է ունենում երկու բաղադրիչի խառնում և արդեն իսկ պատրաստի խառնուրդը խտացված օդի շնորհիվ ցրվում է համապատասխան մակերեսի վրա՝ աերոզոլի տեսքով։ Կիրառելուց անմիջապես հետո փրփուրը առաջանում է 5-7 վայրկյանում և կարծրանում է 10-12 վայրկյանում:


Պոլիուրեթանային փրփուրով ջերմամեկուսացման ենթակա օբյեկտներն են․


  • Արդյունաբերական և բնակելի շենքեր
  • Ջերմային-սառնարանային խցիկներ
  • Ցիստերներ, խողովակաշարեր, բեռնարկղեր
  • Պատեր, տանիքներ, մանսարդներ, տնակների, տների և ամառանոցների հիմքեր
  • Ջերմոցներ, անգարներ, ավտոտնակներ
  • Մեքենայի բեռնախցիկներ

Դիմեք Գեպո Տանիք ընկերություն և մեր ընկերության մասնագետները կհաշվարկեն փքվող պոլիուրեթանով ջերմամեկուսացման արժեքը, որը կախված է աշխատանքի բարդությունից և տեսակից։

Գեպո Տանիք
Հայերեն Русский English