Բարի Գալուստ Գեպո Տանիք

|

Հայերեն Русский English

Մեր Մասին

Մեր Հաջողության Գրավականը՝ Որակն է

«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։

Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։

Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:

Կառուցիր՝ վստահելով ոլորտի լավագույներից մեկին։


Վերջին տարիներին՝ հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները, և իհարկե շինարարական ոլորտում մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պահանջը, ԳԵՊՈ ընկերությունը որոշեց ընդլայնել իր գործունեությունը և մատուցել բարձրակարգ շինարարական ծառայություններ։

Ներկա պահին ընկերությունն արդեն իսկ իրագործել է բազմաթիվ նախագծեր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի համար։ Կառուցվել են բազմաթիվ կրթական նշանակություն ունեցող օբյեկներ, գործարաններ և արտադրամասեր, պահեստներ և այլ նշանակության կառույցներ։

Շինարարական բարձրակարգ ծառայություններ իրականացնելու համար, ԳԵՊՈ ընկերությունն իր սպառազինությունը համալրել է ժամանակակից տեխնիկայով և ձեռք է բելեր վստահելի գործընկերներ, որոնք մատակարարում են, իրականացվող նախագծի համար, միայն բարձրորակ շինանյութ։

Ինչպես նաև կառուցապատման շրջանակներում կիրառվում են սեփական արտադրության սենդվիչ պանելներ, տանիքի ծածկեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ ու դռներ, ինչն ավելի մատչելի և հասանելի է դարձնում մեր ծառայությունները։

Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:

Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!

Հազարավոր սպառողներ վստահում են մեզ

  • Մենք ունենք փորձառու մասնագետներ

  • Մենք մատուցում ենք միայն որակյալ ծառայություններ

  • Մենք կատարում ենք անվճար չափագրում

Գեպո Տանիք
Հայերեն Русский English