Հեռախոս
Հեռախոս
Էլ․ Փոստ
Խաղաղ Դոնի փող․ 1/7
Կցակարային կամ ֆալց տանիքը հանդիսանում է հին, բայց տարիների ընթացքում փորձված տանիքածածկման տեխնոլոգիա, որը վստահորեն կարելի է համարել հերմետիկության չափանիշ այս ոլորտում։
Կցակարային տանիքը պատրաստվում է ցինկապատ մետաղական թիթեղից և ունի հատուկ փականային համակարգ, որի շնորհիվ էլ ապահովվում է տանիքի հերմետիկությունը և ամբողջականությունը։ Այս փականը կոչվում է ՝ ֆալց և իրենցից ներկայացնում է մեկը մյուսի մեջ մտնող եզրային ծալքեր կամ կարեր, ինչի շնորհիվ թիթեղի վրա հարկավոր չէ բացել անցքեր պտուտակների համար։ Պտուտակները օգտագործվում են միայն թիթեղի հակառակ եզրը տանիքի հիմնակմախքին ամրաքնելու ժամանակ և այդ հատվածը մնում է հարևան թիթեղի տակ։
Ահա, այսպես կցակարային տանիքը դառնում է մեկ ամբողջական մետաղական կոնստրուկցիա, որը բացառում է ջրի ներհոսքը։
Գեպո Տանիք ընկերությունն արտադրում է կցակարային տանիքի թիթեղներ հետևյալ ստանդարտներով․
Մետաղ | Հաստություն | Պրոֆիլային լայնություն | Մոնտաժային լայնություն |
---|---|---|---|
Ցինկապատ | 0.30, 0.35, 0.40, 0.45, 0.50, 0.55, 0.60, 0.65, 0.70 մմ | 550 մմ | 500 մմ |
Գունավոր | 0.50 մմ | 550 մմ | 500 մմ |