Բարի Գալուստ Գեպո Տանիք

|

Հայերեն Русский English

Պտուտակներ

Մետաղական կղմինդրը և ծալքաթիթեղն ամրանում են տանիքի հիմնակմախքին հատուկ պտուտակների օգնությամբ։ Այդ տիպի պտուտակներն ունեն հետևյալ կառուցվածքը՝ վեցանկյուն գլխիկ, որի տակ գտնվում է հերմետիկությունն ապահովող տափօղակը, իսկ պտուտակի ծայրն ունի հորատանման տեսք։ Տանիքածածկման ժամանակ կիրառվող պտուտակը պետք է լինի ցինկապատ, որպեսզի հետագայում չենթարկվի կորոզիայի, իսկ գլխիկը կարող է ներկված լինի և համապատասխանի ծալքաթիթեղի կամ մետաղական կղմինդրի երանգին։


Սենդվիչ պանելները նույնպես պահանջում են հատուկ պտուտակների կիրառում։ Այս տիպի պտուտակները ավելի երկար են քան ծալքաթիթեղների համար նախատեսված պտուտակները և ունեն 2 պարուրակ։ 1-ինը գտնվում է պտուտակի ծայրային հատվածում և ավելի խիտ քայլեր ունի, իսկ 2-րդը գտնվում է գլխիկի մոտ և ունի ավելի նոսր քայլերով պարույր։ Սենդվիչ պանելների համար նախատեսված պտուտակները նույն պես ունեն վեցանկյուն գլխիկ և հերմետիկությունն ապահովող տափօղակ։


Մեզ մոտ Դուք կարող եք գտնել հետևյալ տեսակի պտուտակներ․


Տանիքի ծածկի պտուտակ


ՏեսակՉափ
Ցինկապատ4.8×40, 4.8×50, 5.5×19, 5.5×25, 5.5×38 մմ
Գունավոր4.8×40, 4.8×50 մմ

Սենդվիչ պանելի պտուտակ


ՏեսակՉափ
Ցինկապատ120, 135, 160, 200 մմ
Գեպո Տանիք
Հայերեն Русский English