Հեռախոս
Հեռախոս
Էլ․ Փոստ
Խաղաղ Դոնի փող․ 1/7
Տանիքի հուսալիությունը և ամրությունն առաջին հերթին կախված է վերջինիս հիմնակմախքից, որը կարող է հանդես գալ ինչպես մետաղական, այնպես էլ փայտային կոստրուկցիա։ Մետաղական հիմնակմախքը կառուցվում է քառանկյուն և ուղղանկյուն խողովակների միջոցով, քանի որ վերջիններս ունեն ավելի լավ տեխնիկական բնութագիր քան իրենց կլոր անալոգները։ Դա պայմանավորված է այս տիպի խողովակների քառանկյուն հատույթով և կողային 4 ամրապնդող կողիկների առկայությամբ, որոնք ենթարկվելով նույնիսկ 90 աստիճան անկյան տակ ծանրության ազդեցության, բաշխում են բեռի ճնշումն ամբողջ խողովակի երկարությամբ և բարձրացնում ճկման դիմադրությունը խողովակի ցանկացած կետում: «Ճկման աստիճանը ծանրաբեռնվածության ժամանակ» հասկացողությունը, ցույց է տալիս խողովակի հնարավոր դեֆորմացումը այս կամ այն ծանրության ազդեցության ժամանակ։ Այս ֆիզիկական հատկությունը բացակայում է կլոր խողովակների մոտ։
Քառանկյուն և ուղղանկյուն խողովակները տարբերակվում են ըստ իրենց պատի հաստության և հատույթի չափերի։
Մեզ մոտ առկա են․
Քառանկյուն խողովակներ
Չափ | Պատի հաստություն |
---|---|
F 20x20 մմ | 1,5 մմ |
F 30x30 մմ | 1,5 մմ, 2 մմ |
F 40x40 մմ | 2 մմ |
F 50x50 մմ | 2,5 մմ |
F 60x60 մմ | 2 մմ |
F 70x70 մմ | 2 մմ |
F 80x80 մմ | 2 մմ, 3 մմ |
F 100x100 մմ | 2 մմ, 3 մմ |
Կլոր խողովակներ
Մեր խողովակների տեսականին նաև ներառում է կլոր հատույթով մետաղական խողովակներ, որոնք հանդիսանում են ունիվերսալ շինանյութ շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։
Մեր մոտ Դուք կգտնեք միայն բարձրորակ կլոր պողպատե խողովակներ, որոնք համապատասխանում են բոլոր ընդունված չափանիշներին և պահանջներին:
Մեր խողովակներն առանձնանում են բարձր ճշգրտությամբ, ինչը թույլ է տալիս մեզ երաշխավորել դրանց հուսալիությունն ու երկարակեցությունը շահագործման մեջ:
Դիմեք մեր մասնագետներին և մենք կօգնենք ընտրել Ձեր խնդրին համապատասխան խողովակի տեսակն ու կառաջարկենք օպտիմալ լուծումներ Ձեր նախագծի համար:
Ուղղանկյուն խողովակներ
Չափ | Պատի հաստություն |
---|---|
F 10x30 մմ | 1,5 մմ |
F 20x30 մմ | 1,5 մմ |
F 20x40 մմ | 1,5 մմ, 2 մմ |
F 25x40 մմ | 2 մմ |
F 30x40 մմ | 2 մմ |
F 30x50 մմ | 2 մմ |
F 30x60 մմ | 2 մմ |
F 40x60 մմ | 2 մմ |
F 40x80 մմ | 2 մմ |
F 50x100 մմ | 2 մմ; 2,5 մմ; 3մմ |
F 60x80 մմ | 2,5 մմ |
F 60x120 մմ | 2,5 մմ |