Հեռախոս
Հեռախոս
Էլ․ Փոստ
Խաղաղ Դոնի փող․ 1/7
Բետոնն այսօր ամենահայտնի շինանյութերից մեկն է, սակայն առանց դրա ամրացման անհնար է կառուցել որևէ բետոնե կոնստրուկցիա։ Ամրացման համար կիրառում են տարբեր տրամաչափի մետաղական ամրաններ, որոնք էլ ծառայում են բետոնի կոշտության և ամրության բնութագրերի բարձրացմանը:
Մետաղական ամրանն իրենից ներկայացնում է պողպատե մետաղաձող, որը կիրառվում է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բոլոր ոլորտներում։
Պետք է տարբերակել ակոսավոր և հարթ մակերեսով մետաղական ամրան։ Ակոսավոր մակերեսը մեծացնում է ամրանի ադգեզիան բետոնի հետ։ Ինչպես նաև ամրաններն ունեն դասակարգիչ ըստ մետաղի կարգի։ Տաք գլանվածքով (A դաս) և սառը գլանվածքով (դաս B):
Գեպո Տանիք ընկերությունը Ձեզ է առաջարկում A դասի, ակոսավոր մակերեսով մետաղական ամրան հետևյալ տրամաչափերի՝ 8 մմ, 10 մմ, 12 մմ, 14 մմ, 16 մմ, 18 մմ, 32 մմ։