Հեռախոս
Հեռախոս
Էլ․ Փոստ
Խաղաղ Դոնի փող․ 1/7
Սենդվիչ պանելը եռաշերտ կառուցվածք ունեցող ժամանակակից շինանյութ է, որը կազմված է 2 երկու պողպատե պրոֆիլային թիթեղներից, որոնց միջև գտնվում է մեկուսիչ նյութը: Հանդիսանալով ունիվերսալ շինանյութ՝ սենդվիչ պանելները կիրառում են տարբեր նշանակության և մեծության օբյեկտների շինարարության համար։ Լինի դա մեծ պահեստ կամ անգար, թե փոքր մթերային խանութ՝ սենդվիչ պանելներով կառուցապատումը խնայում է ոչ միայն ժամանակը, այլ նաև զգալիորեն կրճատում է շինարարական գործընթացի համար նախատեսված բյուջեն։
Մենք արտադրում ենք երկու տեսակի սենդվիչ պանելներ․
Սենդվիչ պանելները նաև տարբերվում են իրենց հաստությամբ, գույնով և երկարությամբ։ Երկարությունը ՝ ըստ պատվիրատուի, գույնի ընտրությունը՝ ըստ RAL գունապնակի:
Տեսակ | Միջուկ | Հաստություն | Պրոֆիլային լայնություն | Մոնտաժային լայնություն |
---|---|---|---|---|
Պատ | Հանքաբամբակ | 6, 8, 10, 12, 15, 20 սմ | 1200 մմ | 1100 մմ |
Պատ | Պոլիստերին | 4, 5, 6, 8, 10, 12 սմ | 1200 մմ | 1100 մմ |
Տանիք | Հանքաբամբակ | 6, 8, 10, 12, 15, 20 սմ | 1200 մմ | 1100 մմ |
Տանիք | Պոլիստերին | 4, 5, 6, 8, 10, 12 սմ | 1200 մմ | 1100 մմ |