Բարի Գալուստ Գեպո Տանիք

|

Հայերեն Русский English

ՍԻՊ Պանելներ

Շուկայում մատչելի գնով էներգաարդյունավետ առանձնատների կառուցման համար կան բազմաթիվ ժամանակակից շինանյութեր։ Այս շարքում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում են SIP/ՍԻՊ պանելները։ ՍԻՊ պանելներով կառուցապատման տեխնոլոգիան կոչվում է նաև կանադական, քանի որ այս շինանյութն առաջին անգամ ստեղծվել է Կանադայում։


ՍԻՊ պանելը (Structural insulated Panel) համաշխարհային ճանաչում ստացած շինանյութ է, որն ունի եռաշերտ կառուցվածք։ Երկու ՕՍՊ սալերի միջև գտնվում է ՍԻՊ պանելի միջուկը՝ պենոպոլիստիրոլի կամ հանքաբամբակի տեսքով։ ՕՍՊ սալերն իրենցից ներկայացնում են փայտի մանր տաշեղներ, որոնց համար կապակցող նյութ է հանդիսանում խեժային սոսինձը։


ՍԻՊ պանելներով կառուցած շինությունն ունի հետևյալ առանձնահատկությունները․


  • Կատարյալ ջերմա- և ձայնամեկուսացում
  • Կոստրուկցիայի թեթև քաշ
  • Արագ մոնտաժ
  • Շինաշխատանքների իրականացում տարվա յուրաքանչյուր եղանակին
  • Դիմացկունություն մեծ ծանրաբեռնվածությունների ժամանակ։ 12տ/1քմ երկայնական և 2տ/1քմ լայնակի ծանրաբեռնվածության դեպքում։

Գեպո Տանիք ընկերությունն իր սպառողին է առաջարկում հետևյալ տեսակի ՍԻՊ պանելներ:


ՄիջուկՀաստությունՊրոֆիլային լայնությունՄոնտաժային լայնություն
Պոլիստերին6, 8, 10, 12, 15, 20 սմ1200 մմ1100 մմ
Հանքաբամբակ8, 10, 12, 15, 20 սմ1200 մմ1100 մմ
Գեպո Տանիք
Հայերեն Русский English