Բարի Գալուստ Գեպո Տանիք

|

Հայերեն Русский English

Ջրահեռացման Համակարգեր

Այսօր անհնար է պատկերացնել որևիցե ժամանակակից շինություն առանց ջրահեռացման համակարգի: Ջրահեռացման համակարգը բաղկացած տարբեր տարրերից և կազմամասերից, որոնք կազմելով մի ամբողջականություն, անվտանգ հեռացնում են ջուրը տանիքից։ Այսպիսով, ջրի կազմակերպված արտահոսքը պաշտպանում է շինության ճակատները և հիմքը ջրի վնասակար ազդեցությունից:


Ջրահեռացման համակարգի բաղկացուցիչ մասերն են՝ խողովակներ, ջրհորդաններ, ջրհորդանի անկյուն, ջրհորդանի ձագար, փականներ և կախիչներ։


Ջրահեռացման համակարգի յուրաքանչյուր տարր պետք է պատրաստված լինի ցինկապատ բարձրակարգ մետաղից, որպեսզի չենթարկվի կոռոզիայի և դեֆորմացիայի։ Ըստ ձևի պետք է տարբերել կլոր և ուղղանկյուն ջրահեռացման համակարգ։ Ուղղանկյունաձև ջրահեռացման համակարգերը համարվում են Ժամանակակից տարբերակ և ունեն մեծ պահանջարկ։


Գեպո Տանիք ընկերությունը բարձրակարգ մասնագետները պատրաստ են հաշվարկել Ձեր տանիքի համար անհրաժեշտ ջրահեռացման համակարգի հավաքածուն և իրականացնել վերջինիս պատրաստումն ու տեղադրումը:

Գեպո Տանիք
Հայերեն Русский English