Սենդվիչ Պանելներով Անգարների Կառուցում
Հնարավոր է, արդյո՞ք սահմանափակ բյուջեի պայմաններում կառուցել բնակելի, գրասենյակային կամ արտադրական նշանակության օբյեկտ, այն ել կատարյալ ջերմա- և ձայնամեկուսացմամբ։
Այո, հնարավոր է, եթե խոսքը գնում է սենդվիչ պանելների մասին։
Գեպո Տանիք ընկերությունը Ձեզ է առաջարկում տարբեր նշանակության արագ կառուցվող օբյեկտների նախագծում և կառուցում սեփական արտադրության սենդվիչ պանելների կիրառմամբ։
Սենդվիչ պանելների կիրառումը թույլ կտա Ձեզ զգալիորեն նվազեցնել շինարարության վրա ծախսվող ժամանակը և նվազագույնի հասցնել ծախսերը՝ ստանալով ջերմ և հուսալի կառույց։
Կառուցման Փուլեր
- Նախագծում և նախահաշվարկ
- Նախապատրաստական աշխատանքներ շինհրապարակում
- Հողային աշխատանքներ և ցեմենտ-բետոնե հիմքի պատրաստում
- Մետաղական հիմնակմախքի կառուցում
- Սենդվիչ պանելների տեղադրում
- Պատուհանների, դռների, դարպասների տեղադրում
- Ինժեներական ցանցերի տեղադրում և միացում
- Հարդարման աշխատանքներ
Կիրառման Ոլորտ
- Բնակելի ցածրահարկ շինարարություն - ամառանոցներ, քոթեջներ, տնակներ և այլն
- Արտադրամասեր, արհեստանոցներ
- Ավտոտնակներ, ավտոտեխսպասարկման, ավտոլվացուման կետեր
- Գրասենյակային կառույցներ
- Խանութներ, սրճարաններ, արագ սննդի կետեր
Սենդվիչ Պանելներով Կառուցման Առավելությունները
- Կառույցի բարձր ջերմա- և ձայնամեկուսացում
- Շինարարական կարճ ժամկետներ – 1-ից մինչև 3 ամիս
- Մոնտաժի դյուրինություն
- Երկարատև շահագործում - մինչև 50 տարի և ավելի
- Շինարարությունը հնարավոր է տարվա բոլոր եղանակներին
- Շինարարական ծախսերի նվազեցում - մինչև 50% արժեքի խնայում մեկ մ2 տարածքի համար կապիտալ տեսակի օբյեկտի կառուցման համեմատությամբ: