Հեռախոս
Հեռախոս
Էլ․ Փոստ
Խաղաղ Դոնի փող․ 1/7
Գեպո Տանիք ընկերությունն իր արտադրատեսականին համալրել է նաև տարբեր նշանակության ցանցերով, որոնցից, գրեթե ամենակիրառվող տարբերակն է համարվում ցանկապատի ցանցը կամ ռաբիցան։ Սա իրենից ներկայացնում է հյուսված մետաղալար, որը չի պահանջում զոդում։
Ցանկապատի ցանցը տարբերակվում է ըստ մետաղալարի հաստության և մետաղի տեսակի ու խորշերի մեծության։ Մեզ մոտ դուք կգտնեք․
Եռակցված մետաղական ցանցը հիմնականում օգտագործվում է երկաթբետոնե և այլ կրող կոնստրուկցիաների ամրապնդման համար: Այս տիպի ցանցն առանձնանում է մեծ ամրությամբ, ի հաշիվ մետաղալարի ուղղահայաց զոդման։ Եռակցված ցանցերի արատդրության մեջ կիրառվող մետաղալարը պետք է ունենա ակոսավոր մակերես, որը մեծացնում է վերջինիս ադգեզիան կամ կպչողականությունը բետոնի հետ։
Եռակցված ցանցերը տարբերվում են ըստ իրենց խորշերի մեծության և մետաղալարի հաստության։ հաստության։ Մենք առաջարկում ենք․
Հյուսված գաբիոն ցանցերը պատրաստվում են 2,2- 4 մմ տրամագծով մետաղալարից: Մետաղալարի այս տրամագիծը հեշտացնում է վեցանկյուն խորշերի հյուսման գործընթացը , որտեղ յուրաքանչյուր խորշ միացված է իր հարևան խորշին կրկնակի ոլորումով: Եռակցում արտադրական գործընթացում ընդհանրապես չի օգտագործվում, ուստի հյուսած գաբիոններն ունեն բացառիկ բավարար ճկունություն, որն ապահովում է բեռի հավասաևաչափ բաշխումը գաբիոնային կոնստրուցիայի մեջ։
Հյուսված գաբիոն ցանցերն օգտագործվում են գետերի և ջրամբարների ափային հատվածների ամրապնդման, հողի և թեք լայնջերի կայունացման համար, ինչպես նաև դեկորատիվ կառույցների և ցանկապատերի կառուցման ժամանակ։