Բարի Գալուստ Գեպո Տանիք

|

Հայերեն Русский English

Շվելերներ

Շվելերները մետաղագլոցային մետաղի շատ տարածված և պահանջված տեսակ է, որն ունի բազմատեսակ կիրառություն շինարարություն ու մեքենաշինություն մեջ։


Շվելերի անվանումը գալիս է գերմանացի ինժեների անունից, ով առաջին անգամ այն օգտագործել է շինարարության մեջ: Ի շնորհիվ շվելերի «П»-ձև հատույթի այս շինանյութը պատրաստ է դիմանալ մեծ ծանրաբեռնվածությունների։ Շվելերը կազմված է 2 իրար զուգահեռ «դարակներից» և մեկ պատից, ըստ այդմ տարբերում են «П» -ձև և «У» -ձև շվելերներ։


«П»-ձև շվելերների «դարակների» ներքին և արտաքին մակերեսները զուգահեռ են։


«У»-ձև շվելերների «դարակների» ներքին մեկերեսը գտնվում է սուր անկյան տակ արտաքին մակերեսի նկատմամբ։


Գեպո Տանիք ընկերությունը Ձեզ է առաջարկում «П» -ձև և «У» -ձև պողպատե շվելերներ, որոնք պատրաստվում են СТ 3 ПС պողպատի տեսակից՝ համաձայն ГОСТ միջազգային չափորոշիչների։


Եկեք բացենք СТ 3 ПС պողպատի տեսակի դասակարգիչը

«СТ»-ն ցույց է տալիս, որ պողպատը պատկանում է սովորական որակի համաձուլվածքներին: Կախված ծծմբի և ֆոսֆորի պարունակությունից՝ պողպատները լինում են սովորական որակի, բարձրորակ, և հատուկ բարձր որակի։ СТ 3 ПС կարգի պողպատի և այս դասի այլ պողպատների համար ծծմբի պարունակությունը չի կարող գերազանցել 0,06%, ֆոսֆորը 0,07%:


3 – դա ըստ ГОСТ 380-2005 համաձայն պողպատի կարգն է, որտեղ նշված է, թե 3-րդ կարգի պողպատն ինչ քիմիական բաղադրություն պետք է ունենա ըստ միջազգային չափանիշների։


«ПС» – դա պողպատի դեօքսիդացման աստիճանն է։ Դեօքսիդացումը թթվածնի և ազոտի գազերի հեռացման գործընթացն է մետաղի համաձուլվածքից: Ըստ դեօքսիդացման աստիճանի առանձնանում են պողպատների երեք կատեգորիաներ՝ հանգիստ (СП), կիսահանգիստ (ПС), եռացող (КП): Որքան քիչ գազեր է թողնում համաձուլվածքը պնդացման ժամանակ, այնքան քիչ ծակոտիներ և պղպջակներ է առաջանում մետաղի կառուցվածքում, իսկ ահա դա էլ ապահովում է մետաղի ամրությունը։



Մետաղի ՏեսակՉափԵրկարությունՉափման Միավոր
СТ 3 ПС8 սմ6 մ; 12 մգծ/մ
СТ 3 ПС10 սմ6 մ; 12 մգծ/մ
Գեպո Տանիք
Հայերեն Русский English