Հեռախոս
Հեռախոս
Էլ․ Փոստ
Խաղաղ Դոնի փող․ 1/7
Մեծ կարևորություն տալով հայ սպառողին առաջարկվող ապրանքի որակային հատկանիշներին՝ Գեպո Տանիք ընկերությունը որոշեց համագործակցել ռուսական ISOROC ապրանքանիշի հետ, որը ներկայացրեց բոլոր հնարավոր լաբորատոր հետազոտությունների արդյունքերը՝ ապացուցելով իր ապրանքի բարձր որակը և համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։
ISOROC ապրանքանիշի ջերմամեկուսացման համար նախատեսված քարե բամբակը, որը հանդիսանում է հանքաբամբակի տարատեսակ՝ ունի բազմաթիվ առավելություններ։ Քարե բամբակի արտադրության համար օգտագործում են բազալտի ապարները, որոնց սկզբից հալեցնում են 15000C ջերմաստիճանի տակ, այնուհետև ստացված զանգվածը ցենտրիֆուգվում է և վերածում մանրաթելի։ Հետագայում այդ մանրաթելը մշակում են կապակցող նյութերով և ջրակայությունն ապահովող հավելանյութերով։
Այս տեխնոլոգիայից հետևում է, որ քարե բամբակը չի այրվում, իսկ մեծ ջերմաստիճաններից միայն հալչում է։ Ինչպես նաև պարզ դարձավ, որ այն էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ է։
Հաջորդ ոչ պակաս կարևոր առանձնահատկությունն է հանդիսանում վերջինիս ջրակայունությունը, ինչը բացառում է բորբոսի և սնկերի առաջացումը։
ISOROC ապրանքանիշի քարե բամբակը կարելի է օգտագործել որպես ձայնամեկուսիչ։
Խտություն | 33 կգ/մ3 |
Սալի երկարություն | 1000 մմ |
Սալի լայնություն | 600 մմ |
Սալի հաստություն | 5, 10 սմ |
Ջերմահաղորդականության ցուցանիշ | 0,036 - 0,040 Վտ/ (մ*K) |
1 տուփը պարունակում է | 5,76 մ2 |